Միջազգային Քաղաքականություն 

Այս իրավիճակը բացարձակապես աննորմալ է․ Պուտին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է զարգացնել տարածաշրջանային ավիափոխադրումները, որպեսզի ճանապարհորդությունները երկրի տարածքում հասանելի լինեն ռուսաստանցիների համար։ Այս մասին վերջինս հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Լենտան։

Երկրի ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է արդիականացնել և ընդլայնել կառուցվածքը մարզերում, այսինքն՝ թռիչքուղիներ և օդանավակայանների կառուցել, ավելացնել ուղևորային տերմինալների թիվը։ Նախևառաջ, նախագահը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Արևելյան Սիբիրին, Հեռավոր Արևելքին և Հեռավոր Հյուսիսին։

«Ցավոք, այսօր շատ հաճախ նույն շրջանի ներսում ստիպված ենք լինում թռչել Մոսկվայով: Այս իրավիճակը բացարձակապես աննորմալ է»,-ասել է Պուտինը և ավելացրել, որ ռուսաստանցիների համար ավիափոխադրումը պետք է լինի համարժեք և մատչելի: Բացի այդ, Պուտինը կոչ է արել ուժեղացնել օդաչուների վերապատրաստումը և բարձրացնել նրանց աշխատավարձի չափը:

«Եվ վերջապես, մենք պետք է վերլուծենք արդյունաբերության պատրաստակամությունը՝ անհրաժեշտ թռչող սարքեր, ինքնաթիռներ արտադրելու համար, որոնք համաշխարհային շուկայում պետք է մրցակցային լինեն գների, որակի և անվտանգության պահանջներով»,-եզրափակել է նախագահը:

Նույն շարքից