Հասարակություն Տեսանյութեր 

Մարդակեր շնաձուկն «ինքնասպան» է եղել /Տեսանյութ/

analitik.am

Մեքսիկական Գվադալուպե կղզու առափնյա ջրերում զբոսաշրջիկները սպիտակ շնաձկան մահվան ականատեսն են եղել, որը նաև հայտնի է որպես մարդակեր շնաձուկ: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Mirror-ը, փոխանցում է Լենտան։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, երբ զբոսաշրջիկները սուզվել են շնաձկներին տեսանկարահանելու համար։ Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է սպիտակ շնաձուկը հարձակվում վանդակի վրա։ Սակայն ինչ-որ պահի կենդանին մնում է ճաղերի արանքում ու պտտվելով լուրջ վնասվածքներ է ստանում և մահանում։

Nautilus տուրիստական ընկերությունում, որը կազմակերպել է վերոնշյալ էքսկուրսիան շեշտել է, որ գիշատիչը ծայրահեղ ագրեսիվ է եղել և փորձել է հարձակվել զբոսաշրջիկների վրա: Ըստ ընկերության ներկայացուցիչների, մեծ սպիտակ շնաձկները հազվադեպ են ագրեսիա դրսևորում: Նմանատիպ դեպք 16 տարվա ընթացքում առաջին անգամ է պատահել։

Նշվում է, որ տուրիստական ​​ընկերությունը հետևել է օրենքին և թույլտվություն է ունեցել էքսկուրսիաներ անցկացնելու համար։

Նույն շարքից