Հասարակություն Պատահարներ 

Երևանում ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

analitik.am

Դեկտեմբերի 12-ին, ժամը 05:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 06:30-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Նույն շարքից