Հասարակություն Տեսանյութեր 

Ոստիկանները կատակել են՝ հրահանգելով գործընկերներին թղթից ձյան փաթիլներ պատրաստել /Տեսանյութ, լուսանկար/

analitik.am

Կալինինգրադում ոստիկանության ծառայողներ Անտոն Կովալենկոն և Անդրեյ Կովալչուկը որոշել են կատակել գործընկերների հետ և ստիպել են, որ Ամանորի համար նրանք թղթե ձյան փաթիլներ պատրաստեն: Ոստիկանության ավագ լեյտենանտը և ավագ սերժանտը լուրջ են վերաբերվել կատակին. Նրանք կեղծել են Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ տարածքային բաժնի պետի տեղակալի հրամանագիրը և այն ուղարկել գործընկերներին: Այս մասին հայտնում է Լայֆը։

Ոստիկանները փաստաթղթում «հրահանգել են», որ Ամանորի նախօրեին ոստիկանության ծառայողները թղթից ձյան փաթիլներ պատրաստեն՝ «աշխատակազմի և քաղաքացիների տրամադրությունը բարձրացնելու համար»: Նրանք նշել են անհրաժեշտ փաթիլների ձևն ու քանակը: Սակայն իրավապահները ոչինչ չեն կասկածել և սկսել են իրականացնել հանձնարարականը:

Նույն շարքից