Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպես է փոստի աշխատակիցը բասկետբոլի գնդակի պես նետում ծանրոցները /Տեսանյութ/

analitik.am

Համացանցում տարածվել է Ռուսաստանի Փոստի աշխատակցի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս բասկետբոլի գնդակի պես նետում է ծանրոցները։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լայֆը։

Տեսանյութի կադրերում Ռուսաստանի Փոստի համազգեստով տղամարդը նետում է փաթեթները՝ առանց մտածելու դրանց պարունակության անվտանգության մասին: Կադրերում երևում է նաև, որ ծանրոցները երբեմն բախվում են պատին և ընկնում գետնին, ինչը, ի դեպ, ամենևին էլ չի անհանգստացնում տղամարդուն. Նա նորից է նետում ու վերցնում հաջորդ տուփը։

Կրասնոյարսկի երկրամասի մամուլի ծառայությունում հաստատել են, որ դեպքը տեղի է ունեցել տարածքային գրասենյակներից մեկում: Նրանք հավաստիացրել են, որ «բասկետբոլիստը» պատժվել է։

Նույն շարքից