Հասարակություն 

Ազատազրկված կանանց մշակութային առօրյայից /լուսանկարներ/

analitik.am

Քրեակատարողական հիմնարկներում վերջին տարիներին, որպես անձի զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող գործիք, մեծ տեղ է տրվում զանազան բնույթի միջոցառումների կազմակերպմանը: Նշանակալի դեր ունեն հատկապես մշակութային միջոցառումները, որոնք խթանում են ազատազրկված անձանց ինքնազարգացումը և հոգևոր կայունությունը:

Հետևողական լինելով անազատության մեջ պահվող անձի՝ մշակույթի միջոցով հասարակության լիարժեք անդամ դարձնելու քաղաքականությանը՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր հերթական միջոցառումը. այս անգամ հիմնարկը հյուրընկալել էր «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին: Միջոցառումն անցել է տոնական տրամադրությամբ, հնչել են բազմաթիվ ժողովրդական երգեր, իր հեղինակած երգերով հանդես է եկել նաև երգահան և սցենարիստ Քրիստ Մանարյանը:  Ջերմ և անմիջական մթնոլորտից ոգեշնչված՝ հանպատրաստից ելույթով ներկաներին անակնկալի է բերել ազատազրկված կանանցից մեկը: 

Հրաժեշտ տալով ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ դատապարտյալ կանայք հույս են հայտնել, որ այս հանդիպումը չի լինի վերջինը, և նրանք ևս մեկ անգամ սիրով կդիմավորեն հյուրերին:

 

Նույն շարքից