Բարի օր Հասարակություն 

Ծառայությունից խուսափած անձանց, որոնց 27 տարին լրացել է, մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ տրվեց

analitik.am

Այսօր կառավարության նիստի ժամանակ քննարկվեց նախագիծ, որը վերաբերում է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած 27 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը տարածելու ժամկետը՝ այն հասցնելով մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագիծը զեկուցեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարն ասաց, որ նախագծի ընդունման դեպքում զինվորական ծառայությունից խուսափած անձինք կարող են վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական պատասխանատվությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ ժամկետի երկարաձգում այլևս չի լինելու: Բոլոր նրանք, որոնց 27 տարին լրացել է ու ովքեր խուսափել են զինվորական ծառայությունից, մինչև դեկտեմբերի 31-ը կարող են ներկայանալ, վճարել յուրաքանչյուր զորակոչի համար սահմանված գումարն ու ազատվել քրեական պատասխանատվությունից:

Պաշտպանության նախարարի տեղեկություններով, վերոնշյալ քաղաքացիների թիվը հասնում է մոտ 22 հազարի:

Նախագիծն ընդունվեց:

Նույն շարքից