Հասարակություն 

Ռուսաստանում հեռուստացույցն ընկել է 2 տարեկան երեխայի վրա, ինչի արդյունքում փոքրիկը մահացել է

analitik.am

Ռուսաստանում հեռուստացույցն ընկել է երկու տարեկան երեխայի վրա, ինչի արդյունքում փոքրիկը մահացել է: Այս մասին հաղորդվում է Բուրյաթիայի քննչական կոմիտեի Քննչական վարչության կայքում, փոխանցում է Լենտան:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին: Երեխայի մոր խոսքերով, երեխան խաղալու ժամանակ դիպչել է սեղանին, որի վրա դրված է եղել հեռուստացույցը, ինչի արդյունքում այն ընկել է երեխայի գլխին:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության ծառայությունը, սակայն երեխան հիվանդանոցում մահացել է գլխի վնասվածքից: Տեղի ունեցածի փաստով ստուգումներ են իրականացվում։

Նույն շարքից