Տեսանյութեր Քաղաքականություն 

Ասենք ենթադրենք ասում են՝ էսինչ խմբին պետք է կոտորել, դա բռնության կո՞չ է. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Իսկ բռնության կոչի պատկերացումը կոնկրե՞տ է: Կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծի (հարց համար 47) քննարկման ժամանակ հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասենք ենթադրենք ասում են՝ էսինչ խմբին պետք է կոտորել, դա բռնության կո՞չ է: Կիրառության մեջ խնդիրներ չենք ունենալո՞ւ»,-հարցրեց կառավարության ղեկավարը:

Նշենք, որ նախագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում նրանց համար, ովքեր բռնության կոչ են անում որևէ խմբի նկատմամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ դա արդեն ցեղասպանության կոչ է. «Եթե կոնկրետ խմբին վերացնելու մասին է, դա ցեղասպանության կոչ է»:

Քննարկմանը միջամտեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով ցանկացավ ճշտումներ անել իր հայտարարությունների մասով:

Փաշինյանի խոսքերով, Պաշտպանության նախարարը ոչ թե բռնության, այլ պաշտպանության կոչ է անում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ կոչի մասում հիմնավորումներում ձևակերպումները տրվել են. «Օրինակ կոչ ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցության, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն…»:

Նույն շարքից