Տեսանյութեր Քաղաքականություն 

Բա ո՞վ պետք է լինի. Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Ավինյանին, ով ասաց, որ ինքը կանանց խորհրդի նախագահն է

analitik.am

Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ, ես դարձել եմ կանանց խորհրդի նախագահ, ինչը բուռն քննարկման առիթ է տվել: Կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծի (հարց համար 47) քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Բա ո՞վ պետք է լինի»,-հարցրեց Փաշինյանը:

«Ես հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, ով …»,-ասաց Ավինյանը:

«Ավելի լավ է մի հատ տղամարդկանց խորհուրդ ունենանք, կին նշանակենք ղեկավար»,-կատակեց Փաշինյանը:

Ավինյանը նշեց, որ կանանց հարցերով խորհրդում բռնության վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվել են. «Կարծում եմ, որ մենք անհատական փաթեթներ ենք ունենալու: Կոնկրետ փաստերի վրա հիմնված օրենքների փաթեթներ են մշակվելու, որոնք միտում են ունենալու բարելավելու մեր ունեցած վիճակագրությունը»:

Նույն շարքից