Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը սկսեց բարձր ծիծաղել, երբ լսեց, որ տղամարդկանց նկատմամբ բռնության դեպքերը շատացել են

analitik.am

Կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծի (հարց համար 47) քննարկման ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ցանկացավ իմանալ՝ տղամարդկանց մասով արդյո՞ք որևէ բան կա օրենքում. «Բադասայանն ասաց, որ կանայք ավելի խոցելի են, սակայն իրավիճակ է փոխվել ու այն անընդհատ փոխվում է, տղամարդկանց մասին պետք է շեշտվի, նրանք էլ են բռնության ենթարկվում: Մեկ-մեկ տղամարդկանց մասին էլ գրեք, որ իմանան իրենց էլ են տեր կանգնում»:

Փաշինյանը նշեց, որ օրենքը վերաբերում է բոլորին՝ հավելելով, թե վիճակագրություն չկա այն մասին, որ Հայաստանում տղամարդիկ բռնության են ենթարկվում կանանց կողմից:

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ վերջերս տղամարդկանց կողմից բողոքների թվի աճ է գրանցվել՝ կապված բռնության ենթարկվելու հետ:

Այս խոսքերից հետո լսվեց Նիկոլ Փաշինյանի ծիծաղի ձայնը:

«Իրականում այդպես է: Եվրոպայում հարցը շատ արդիական է, նույնիսկ կան տղամարդկանց հարցերով առանձին խորհրդական և այլն»,-ասաց Թաթոյանը:

Ցոլակյանն իր հերթին նշեց, որ հոգեբանական բռնությունը հատկապես տղամարդկանց է վերաբերում. «Կանանց համար հոգեբանական չկա»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը համաձայնվեց, որ իրավիճակ է փոխվել, սակայն նրա խոսքերով, կանայք շարունակում են բռնության նկատմամբ ավելի խոցելի լինել։

Նույն շարքից