Հասարակություն 

Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսի արձանը նմանեցրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Սանկտ Պետերբուրգում տեղադրված Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսի արձանը նմանեցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Լուսանկարը հրապարակել է լրագրող Ալեքսեյ Կոլոմենցևը ֆեյսբուքյան իր էջում, փոխանցում է Լենտան։

Հրապարակման հեղինակը գրել է, որ արձանը կանգնեցվել է «Եվրոպա» առևտրի կենտրոնի մերձակայքում: Ըստ նրա, շենքի շուրջը տեղադրված են հայտնի հռոմեացի գործիչների արձաններ․ «Ըստ քանդակագործի, այսպիսի տեքս է ունեցել Հռոմի կայսր Օկտավիանոս Օգոստոսը»,-գրել է լրագրողը։

Նույն շարքից