Տեսանյութեր Քաղաքականություն 

Ոչ թե Թումանյան, այլ՝ Նար-Դոս. Նիկոլ Փաշինյանը սխալ էր հիշում մուշտիի մասին պատմվածքի հեղինակին

analitik.am

Մենք պետք է արձանագրենք, թե որքան էլ այս վերնագիրը կոնսենսուսային է Հայաստանում, բայց ամեն դեպքում մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք այնուամենայնիվ լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում: Հարցի քննարկման համատեքստում ես հիշեցի Թումանյանի հայտնի պատմվածքը, թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան։ Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, Հայաստանում որևէ մեկը չպետք է բռնության ենթարկվի:

Փաշինյանը նաև հիշեց, որ մուշտիի արդյունքում հայտնի պատմության մեջ, դրա հասցեատերը մահանում է: Իսկ ամբողջ պատմությունն այն է եղել, որ ինչ-որ մեկը համարձակություն է ունեցել առանց սկեսուրի թույլտվության շաքարամանից շաքար վերցնել:

Փաշինյանի խոսքերով, դեռ Հովհաննես Թումանյանի կողմից ձևակերպված բազմաթիվ խնդիրներ մինչ օրս մեր իրականության մեջ գոյություն ունեն. «Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցած չի լինի և կլինի անիմաստ, եթե Թումանյանի ձևակերպած օրակարգը նոր Հայաստանում լուծումներ չունենա: Սա ինձ համար քաղաքական դիվիդենտներ շահելու կամ կորցնելու հարց չէ: Մենք հետևողականորեն պետք է գնանք բռնությունների դեմ պայքարի ճանապարհով»:

Նշենք, որ պատմությունը, որի մասին խոսում էր Փաշինյանը, գրել է ոչ թե Թումանյանը, այլ՝ Նար-Դոսը:

Նույն շարքից