Քաղաքականություն 

Հայաստանի և Արցախի անվտանգության հետ կապված բոլոր զարգացումների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանն իր էջում գրում է.

««Ռուսաստանն ունի բոլոր լծակները Արցախում պատերազմ թույլ չտալու համար»
Նիկոլ Փաշինյան, 26 հուլիսի 2018թ.:

«Նախկին իշխանությունները դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ են հետապնդում»:

Նիկոլ Փաշինյան, 20 մայիսի, 2019թ.:

Այս երկու հայտարարությունները խորքային վերլուծելու արդյունքում կարելի է հասկանալ, թե Հայաստանի նոր իշխանությունների կողմից ովքեր են մեղավոր և պատասխանատու կարգվելու Արցախում պատերազմի վերսկսման դեպքում հնարավոր տարածքային և մարդկային կորուստների համար:

Չենք մոռանում Նիկոլ Փաշինյանի 2016թ.-ի ապրիլյան պատերազմի առնչությամբ հայտնած դիրքորոշումներն ու գնահատականները:

Ասվածի համատեքստում հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանի և Արցախի անվտանգության հետ կապված բոլոր զարգացումների և դրանց հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ նոր իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Վտանգավոր և տագնապալի իրադարձություններ են մեզ սպասում, լրջագույն փորձությունների միջով ենք անցնելու, որից մենք ազգովի պետք է դուրս գանք մաքրված և առավել ուժեղացած»:

Այլընտրանքը պետության և պետականության կործանումն է:

Աստված մեզ պահապան...»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից