Յուրի Լուժկովը մահացել է կորոնագրաֆիայից հետո, ինչի արդյունքում հազվադեպ հանդիպող բարդություն է սկսվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով քաղաքական գործչի շրջապատին:
Ավելի վաղ գերմանական կլինիկայի բժիշկներից մեկը հայտնել էր, որ Լուժկովը վաղուց է խնդիրներ ունեցել սրտի հետ և մահացել է իրենց հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց:
Հիշեցնենք, որ 18 տարի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Լուժկովը մահացավ դեկտեմբերի 9-ին, Մյունխենում: