Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Դավիթ Անանյանն ասաց, որ միանալու է Նիկոլ Փաշինյանի՝ «ջարդելու օպերացիային»

analitik.am

Ես կարող եմ ասել, որ մենք մասնակցելու ենք այդ պրոցեսին: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ողջ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը:

Վարչապետն այդ մասին խոսեց կառավարության այսօրվա նիստում՝ հավելելով, որ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը:

Հարցին, թե ինքը նման դիմադրություն նկատել է արդյո՞ք, Անանյանը նշեց, որ հարցի համար սխալ հասցեատեր է ընտրվել. «Եթե նկատեցիք, այդ հայտարարությունը քաղաքական էր: Այն որևէ անձի ուղղված չէ: Պետական համակարգը ցանկացած երկրում միշտ ավելի կոմֆորմիստ է, պահպանողական, քանի որ այն հեղափոխական քայլերով առաջ գնալու վարքագիծ չունի: Կարծում եմ, որ վարչապետի խոսքը հենց դրան էր ուղղված, որ հեղափոխական լինելը վերաբերում է նաև պետական համակարգին, և բոլորս պետք է ջանք գործադրենք, որ կառավարությունը ևս դառնա հեղափոխական»:

Անանյանն ընդգծեց, որ ասվածը չի վերաբերում կոնկրետ անձի կամ նախարարության:

Նույն շարքից