Բարի օր Տնտեսություն 

Ախր ֆիննախն ով ա, որ գումար տա, կամ չտա. Դավիթ Անանյան

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան, պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ֆինանսների նախարարի հետ իր հակասությունը, նշեց, որ հակասություն չկա. «Այնքան բաներ կան, որ ակնհայտ է, սակայն դուք չեք տեսնում»:

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Դավիթ Անանյանի, Ատոմ Ջանջուղազյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բուռն բանավեճ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ: Ֆիննախը կարծում էր, որ ռազմավարությունն այդ տեսքով պետք չէ ընդունել:

«Ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս նախարարի, ներկայացրել է իր տեսակետը, որը ոչ միայն գոյություն ունենալու իրավունք ունի, այլ նաև ինչ-որ չափով լեգիտիմ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ռազմավարությանը ֆիննախի կողմից գումար տալ-չտալուն. Անանյանը նշեց. «Ախր ֆիննախն ով ա, որ գումար տա, կամ չտա: Ֆիննախը չի որոշողը, կառավարությունում են որոշումներ կայացնում, նախարարությունն ուղղակի այդ ոլորտում քաղաքականություն իրականացնողն է»:

 

Նույն շարքից