Քաղաքականություն 

Իմ քայլի պատգամավորը հիշեց, թե ինչպես Բաբկեն Արարքցյանը սպառնաց հրաժարական տալ, եթե Վազգեն Սարգսյանը զիջման չգնա տարկետման հարցում

analitik.am

Տարկետումը բազմաթիվ տարակարծությունների սկիզբ է դարձել: Խորհրդարանում տարկետման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Ես հիշեցի, տարիներ առաջ, երբ ԱԺ նախագահն էր Բաբկեն Արարքցյանը: Չգիտեմ հիշում եք, թե չէ, երբ նա սպառնաց, որ հրաժարական կներկայացնի, եթե այն ժամանակվա Պաշտպանության նախարար, թե՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը զիջումների չգնա տարկետման թեմայով: Մենք ունեինք Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան, ում համար բոլորը գիտեն, թե ինչ էր նշանակում բանակը, զինվորը, սահմանը»,-ասաց պատգամավորը:

Հակոբյանը հիշեցրեց, որ այդ հարցը միակ հարցն է, որտեղ նախարարը զիջեց՝ քաջ գիտակցելով, որ հնարավոր 50 գիտնականներից գոնե մեկի բերած գիտական նորույթը կարող է հարյուրավոր կյանքեր փրկել սահմանին:

Պատգամավորի խոսքերով, պետք է հասնել նրան, որ տարկետման ինստիտուտն աշխատի, այդ դեպքում դրա տված պտուղներն ավելի արդյունավետ են լինելու:

Նույն շարքից