Քաղաքականություն 

Աղաջանյանը՝ դիմադրությունը ջարդելու վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգն ընդդիմանում է հեղափոխությանը՝ հավելելով, որ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի  ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք առաջիկայում կարելի է սպասել ռադիկալ փոփոխությունների, նշեց, որ պետական համակարգում պարբերաբար բավականին հնչեղ փոփոխություններ են լինում. «Որևէ բան չի բացառվում, սակայն որևէ արտառոց բան պետք չէ փնտրել վարչապետի հայտարարություններում»:

Արդյո՞ք հայտարարությունը վերաբերում է նաև հեղափոխական պաշտոնյաներին: Աղաջանյանը հարցին չպատասխանեց՝ նշելով, որ արդեն մեկնաբանություն տվել է, թե ինչպես է ընկալել վարչապետի խոսքը:

Նույն շարքից