Քաղաքականություն 

Մարիա Զախարովան խոսել է Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպման մասին

analitik.am

ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպման մասին, որից հետո կողմերը հակասող հայտարարություններ արեցին:

Զախարովայի խոսքերով, դիրքորոշումների տարբերությունն ակնհայատ է, հակառակ դեպքում բանակցություններ ուղղակի չէին լինի: Նա հավելել է, որ Ռուսաստանն իր կողմից ամեն կերպ կաջակցի կողմերի միջև երկխոսությանը, որպեսզի հնարավոր լինի հասնել ձգձգվող հակամարտության կարգավորմանը:

Զախարովայի խոսքերով, Մոսկվան շարունակելու է իր աջակցությունը, որպեսզի կողմերը կարողանան փոխշահավետ լուծում գտնել:

Նույն շարքից