Հասարակություն 

Տղամարդը դույլով ծեծի է ենթարկել իր կնոջն ու 6 ամսական երեխային

analitik.am

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքի բնակիչը ծեծի է ենթարկել իր կնոջն ու 6 ամսական երեխային պլաստիկե դույլով, երեխան հոսպիտալացվել է գլխի վնասվածքով։ Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել դեկտեմբերի 10-ին։ Հայտնի է նաև, որ ամուսինները հարբած են եղել, ինչի արդյունքում վիճաբանություն է սկսվել։ Դրանից հետո տղամարդը ծեծի ենթարկել կնոջը և 6 ամսական որդուն։ Երեխան ստացել է ավելի քան 5 հարված գլխի հատվածում։ Շտապօգնություն զանգահարել են հարևանները։

Տղամարդուն բերման են ենթարկել։

Նույն շարքից