Հասարակություն 

Հայտնի է, թե ինչու Լուժկովի հետ հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ փակ դագաղով

analitik.am

Այսօր տեղի ունեցավ 18 տարի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Լուժկովի հուղարկավորությունը: Նրա հետ հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ փակ դագաղով:

Ինտերֆաքսի հետ զրույցում Լուժկովի հարազատները պարզաբանել են, որ նման որոշում կայացրել են, որպեսզի վերջինս մարդկանց հիշողության մեջ մնա որպես ողջ, էներգիայով լեցուն մարդ:

Քանի որ Լուժկովին դագաղն այդպես էլ չբացվեց, սկսվել էին խոսակցություններ, որ նրա մահվան պատճառներն այդպես էլ մինչև վերջ պարզված չեն:

Նշենք, որ Լուժկովին հրաժեշտ տալու համար Քրիստոս Ամենափրկչի տաճար էր գնացել նաև Վլադիմիր Պուտինը:

Նույն շարքից