Հասարակություն 

Պուտինի մասին կատակներն արգելվե՞լ են․ Պարզաբանում է նախագահի խոսնակը

analitik.am

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել լրագրողների այն հարցին արդյո՞ք արգելված են նախագահ Վլադիմիր Պուտինի մասին հեռուստատեսության եթերում կատակները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը չի համաձայնել նաև այն պնդման հետ, որ ռուսական հեռուստատեսությունում հայտնվել է ավելի շատ ցենզուրա։ Այդկերպ նա մեկնաբանել է կատակերգու Դմիտրի Բրեկոտկինի հարցազրույցի ժամանակ համապատասխան հայտարարությունը։

Նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է լրագրողներին, որ իշխանությունները չեն միջամտում հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությանը։ Այս մասին վերջինս հայտարարել է խոսելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ ТНТ հեռուստաալիքի եթերում հայտնի «Ժողովրդի ծառա» սերիալի արգելքի մասին։

Նույն շարքից