Հայաստան Քաղաքականություն 

Վատ ենթականեր չեն լինում, վատ ղեկավարներ են լինում. Արսեն Բաբայան

analitik.am

Վատ ենթականեր չեն լինում, վատ ղեկավարներ են լինում: Ֆեյսբուքյան իր էջում գրում է Արսեն Բաբայանը:

«Եթե ամբողջ պետական համակարգը մերժում է «հեղափոխությունը», իսկ իրավապահ համակարգը` կոռուպցիայի դեմ պայքարը, ապա մեղքը դնել միջին կազմի վրա հեշտ է, բայց ոչ արդարացի:

Մյուս կողմից, եթե վերոգրյալը փաստ է, ապա այն ամբողջությամբ բացառում է համակարգային կոռուպցիայի բացակայությունը:

Եթե «համակարգային կոռուպցիա» ասելով նկատի ունենք, որ այդ փողերից վարչապետի գրպանը չի մտնում, ապա դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համակարգային կոռուպցիայի բացակայություն արձանագրելու համար: Այդ թեզը պնդողները քիչ բան գիտեն թե կոռուպցիայի, և թե պետական կառավարման մասին»:

 

Նույն շարքից