Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանի նախագահը խոստովանել է, որ երկիրը չունի բանակ ու զենք

analitik.am

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստովանել է, որ երկիրը չունի բանակ, զենք և տնտեսական ներուժ: Պետության ղեկավարը նման հայտարարություն է արել գիտական ​​համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Channel One-ը։

«Մենք չունենք բանակ, չունենք և չենք ունենա զենք, մենք չունենք այն տնտեսական մեծ պոտենցիալը, որը թույլ կտա նվաճել տարածաշրջանը»,-ասել է Վրաստանի նախագահը: Սակայն, դրանց բացակայությունը, ըստ նախագահի փոխհատուցվում է «այլ հզոր զենքով», որն է մշակույթը, գիտելիքն ու գիտությունը:

Նույն շարքից