Հասարակություն Տեսանյութեր 

Առյուծը հարձակվել է Կենդանաբանական այգու աշխատակցի վրա /Տեսանյութ/

analitik.am

Պակիստանի Կարաչի քաղաքում առյուծը հարձակվել է տեղի Կենդանաբանական այգու աշխատակցի վրա։ Ականատեսների կողմից նկարահանած տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը փորձում ազատվել գիշատչի ճիրաններից, փոխանցում է Լայֆը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին բռնել աշխատակցի ձեռքը, իսկ տղամարդու գործընկերները չեն շտապում օգնել նրան։ Միայն 40 վայրկյան անց առյուծը բաց է թողնում տղամարդուն։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, վերջինիս առողջական վիճակը կայուն է։

Կենդանաբանական այգու տնօրենը նշել է, որ ցավում է տեղի ունեցածի համար, սակայն նրա խոսքերով, տղամարդը խախտել է անվտանգության կանոնները և մոտեցել է առյուծի վանդակին ոչ ճիշտ կողմից։

Նույն շարքից