Հասարակություն 

Տղամարդ կանգնեցրել է նախագահական ավտոշարասյունը և աշխատանք խնդրել

analitik.am

Քենիայի մայրաքաղաք Նաիրոբիի բնակիչը դուրս է եկել նախագահական ավտոշարասյան դիմաց՝ պաստառով, որում գրված է եղել, որ իրեն աշխատանք է հարկավոր: Այս մասին հայտնում է Alugy կայքը:

Նշվում է, որ պաստառի վրա գրված է եղել՝ «Ձերդ Գերազանցություն, բարի եղեք, հնարավորություն ընձեռեք միանալ Քենիայի պաշտպանական ուժերին: Ես ներողություն եմ խնդրում ձեր անվտանգության խախտման համար»։

Ոստիկաննները բերման են ենթարկել տղամարդուն և առգրավել պաստառը: Նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:

Նույն շարքից