Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանի խորհրդարանը «քիմիական հարձակման է» ենթարկվել

analitik.am

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն հայտարարել է, որ վրացական օրենսդիր մարմինը ենթարկվել է «քիմիական հարձակման»։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Sputnik Грузия»-ին։

Այսկերպ, նա մեկնաբանել է այսօր խորհրդարանում տեղի ունեցածը․ անհայտ ծագման ու տհաճ հոտով հեղուկ է լցված եղել հանդիպումների սենյակում։ Տալակվաձեն պնդել է, որ դրա արդյունքում տուժել է մի քանի հոգի և տեղափոխվել հիվանդանոց։

Նա նշել է, որ իրավապահ մարմինները գնահատական ​​կտան կատարվածի վերաբերյալ, և մեղավորները խստորեն կպատժվեն:

Նույն շարքից