Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանի հետ մեր կարծիքների փոխանակումը կոշտ է եղել. Ադրբեջանի ԱԳ նախարար

analitik.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարին: Նա նաև խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի «կարմիր գծերի» մասին:

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Մնացականյանի հետ վերջին հանդիպմանը քննարկել են էական հարցեր. «Նախ պետք էր հասկանալ, թե որտեղ են «կարմիր գծերը»: Խոսքն այն գծերի մասին է, որից այն կողմ հնարավոր չէ անցնել: Մենք գիտենք, թե որոնք են Հայաստանի «կարմիր գծերը», հուսամ նրանք էլ հասկանում են, թե որտեղ են Ադրբեջանի «կարմիր գծերը»»:

Մամեդյարովը նաև ասել է, որ Բրատիսլավայում հանդիպման ժամանակ կարծիքների փոխանակումը կոշտ է եղել:

Նույն շարքից