Իրավական Հասարակություն 

Տղամարդը դատապարտվել է նախկին կնոջը 655 անգամ զանգահարելու համար

analitik.am

Ամուսիններ Սաիդ Ալին և Ռիֆատ Ռիազը ամուսնալուծվել են 2018 թ. 16 տարվա միությունից հետո: Նրանք միասին ղեկավարել են մի քանի մարկետինգային կազմակերպություն: Տղամարդը գումարով չի օգնել նախկին կնոջը, և կինը 3 երեխաներին մեծացրել է միայնակ, ուստի որոշել է վաճառել Բրիտանիայում գտնվող ընտանեկան տունը 300 հազար ֆունտ ստերլինգով:

Տղամարդն իմանալով այդ մասին, սպառնացել է կնոջը, եթե վերջինս վաճառքից չհանի տունը: Նա սկսել է հետապնդել կնոջը, որը վախեցել է և փոխել իր հեռախոսահամարը՝ դիմելով ոստիկանություն:

Ալիին զգուշացրել են, սակայն նա շարունակել է զանգել՝ թողնելով 655 հեռախոսազանգ: Նրան ազատազրկել են: Ալիի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի մոտ հոգական խանգարումներ են եղել:

Նույն շարքից