Հասարակություն Պատահարներ 

ՃՏՊ Առինջ գյուղում. փրկարարներն իրականացրել են հերթապահություն

analitik.am

Դեկտեմբերի 12-ին, ժամը 11:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 8-րդ փողոցում գազատար խողովակը վնասվել է. առկա է արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան թաղամասի 8-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Howo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամո Մ.) բախվել է գազատար խողովակին և վնասել այն. տուժածներ չկան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: Վերջիններս դադարեցրել են գազի արտահոսքը:

Նույն շարքից