Հայաստան Քաղաքականություն 

Մի օր էլ կպարզվի, որ բոլորն են դիմադրում, և Դուք մնացել եք մենակ. Նորայր Նորիկյան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դուք խոսում եք պետական համակարգի դիմադրության մասին, որի հետ համաձայն եմ, ես էլ ավելացնում եմ, որ թաղի խուժանը, հանցավոր աշխարհի վառ ներկայացուցիչները, նախկին նախարար ու մարզպետ աշխատած ֆեոդալներն ու օլիգարխները շարունակում են իրենց ուզած հարցերը լուծել իրենց պատկերացումներով ու արժեհամակարգին համապատասխան մեթոդներով, և նրանց ՛՛թաթիկները՛՛ դեռևս կտրված չեն։

Ցավալին այն է, որ այդ մարդկանց հաջողվում է հասնել իրենց նպատակին։

Քանի այդ ոչ ֆորմալ ազդեցություն ունեցողների ՛՛ողնաշարը՛՛ ջարդված չէ, մոռացե՛ք, որ Դուք կարող եք խոսել հանրային կյանքի որակական փոփոխության մասին։ Այսօր պետական համակարգն է դիմադրում, վաղը այլ խմբեր կդիմադրեն։ Մի օր էլ կպարզվի, որ բոլորն են դիմադրում, և Դուք մնացել եք մենակ։

Մեկ տարի է հրապարակավ խոսում ենք պետական համակարգի սաբոտաժի մասին, ծպտուն չկա։
Ասում ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարը, օրինականության վերականգնման գործընթացը դոփում է տեղում կամ շարժվում է կրիայի պես, ասում ենք քրեական օրենսդրության սկզբունքները չեն գործում՝ օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության։ Ձայն բարբառո անապատի․․․

Ճիշտ եք ասում՝ այսպես չի՛ լինի»:

Նույն շարքից