Հասարակություն 

Սելֆիի համար աշխարհի մահացու վայրերը

analitik.am

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Արծվի բույն ստորջրյա քարանձավների համկարգը առաջինն է սելֆիի համար ամենավտնագավոր և միաժամանակ զբոսաշրջության մեջ հայտնի վայրերի ցանկում, որը հրապարակել է The Daily Beast-ը:

Ինչպես նշվում է, որոշ դայվերներ հերքում են քարանձավի չափից շատ վտանգավոր լինելու փաստը՝ ասելով, որ այնտեղ մահացու ոչինչ էլ չկա:

Կյանքի համար հաջորդ վտանգավոր վայրը Արիզոնա նահանգում գտնվող Գրանդ-Կանիոն պուրակն է: Ըստ տեղեկությունների՝ ամեն տարի այնտեղ մահանում է մոտ 12 զբոսաշրջիկ, մասնավորապես՝ բարձրությունից ընկնելու արդյուքնում: Ընդհանուր առմամբ այնտեղ մահացել է ավելի քան 8000  մարդ՝ չհաշված ինքնասպանություն գործողներին:

Ցանկում երրորդ տեղը զբաղեցնում է Մարշալյան Կղզիներ պետության մեջ մտնող Բիկինի կղզին, որտեղ 1946-1958 թթ. ԱՄՆ փորձարկել է միջուկային զենքեր: Արդյունքում մինչ օրս վայրն ունի ճառագայթման բարձր մակարդակ, և այնտեղ լողալն արգելվում է:

Ցանկում տեղ են գտել նաև Ֆլորիդայի Նյու-Սմիրնա-Բիչ քաղաքը, Երկրի ամենաբարձր գագաթ Էվերեստը, Ինդոնեզիայի Կոմոդո ազգային պարկը և այլն:

Նույն շարքից