Իրավական Հասարակություն 

Apple-ին դատի են տվել հեռախոսազանգեր գաղտնալսելու համար

analitik.am

Apple-ի նախկին աշխատակից Ջերարդ Ուիլյամսը որոշել է դատի տալ ընկերությանը գաղտնիության խախտման համար: Նա դատական հայցում մասնավորապես շեշտել է իր հեռախոսազանգերի գաղտնալսումը:

Ուիլյամսի փաստաբանները նշել են, որ Apple-ը լրտեսել է իրենց պաշտպանյալին: Ըստ նրանց՝ Apple ընկերությունը ոչ միայն գաղտնալսել է հեռախոսազանգերը, այլև հետևել հաղորդագրություններին: Նրանց կարծիքով ընկերությունն այդպիսով տվյալներ է հավաքել, որպեսզի մասնագետի դեմ ճնշում գործադրելու լծակներ ունենա:

Apple ընկերությունն իր հերթին հայտարարություն է արել, որ իրենց նախկին ինժեներ Ուիլյամսը, ապօրինաբար ընկերության տարիների փորձը օգտագործելով, ցանկացել է պրոցեսորների արտադրման սեփական ընկերություն հիմնել՝ փորձելով ներգրավել մյուս աշխատակիցներին:

Նույն շարքից