Քաղաքականություն 

Բանաձեւին կողմ քվեարկելու ուղղությամբ համաամերիկյան աշխատանք էր ծավալել Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը. Արման Աբովյան

analitik.am

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հետաքրքրական է, որ 3 սենատորներն էլ սկզբունքորեն դեմ չեն արտահայտվել բանաձեւի ընդունմանը, սակայն նշել են, որ այժմ դրա ժամանակը չէ: Անցնող ամիսներին, բանաձեւին կողմ արտահայտվելու եւ քվեարկելու ուղղությամբ համաամերիկյան աշխատանք էր ծավալաել Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Բոլոր սենատորները նրանց կազմակերպմամբ գտնվել են հայազգի ընտրողների ուշադրության կենտրոնում։

Ի դեպ, մինչ քվեարկությունը, գրեթե դրանից մեկ ժամ առաջ Քիմ Քարդաշյանն էլ է արձագանքել Հայ Դատի հանձնախմբի կոչին, եւ իր ինստագրամյան էջում, շուրջ 135 միլիոն հետեւորդներին կոչ արել զանգահարել սենատորների գրասենյակ եւ պահանջել կողմ լինել ներկայացված բանաձեւին։

Հիշեցնենք, որ այս բանաձեւից անկախ, գրեթե նույն բովանդակությամբ փաստաթուղթ էր ընդունել նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը»:

Նույն շարքից