Քաղաքականություն 

Տպավորիչ էր, որ սենատոր Ռոբերտ Մենենդեզը խոսելու ընթացքում հուզվեց. Նորայր Նորիկյան

analitik.am

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միացյալ նահանգների Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանության օրինագիծը։
Տպավորիչ էր, որ սենատոր Ռոբերտ Մենենդեզը խոսելու ընթացքում հուզվեց:
Սա պատմական իրադարձություն է և շատ կարևոր ուղերձ ողջ աշխարհին:
Առհասարակ մեր պատմությունը նախևառաջ մեզ համար պետք է դաս լինի, և մենք պետք է գիտակցենք, որ այլևս չե՛նք լացելու, չե՛նք մուրալու և մազապուրծ չե՛նք լինելու:
Պաշտպանելու ենք ինքներս մեզ, մե՛ր հայրենիքը, մե՛ր պետականությունը և մե՛ր արժանապատվությունը...

Իմ կարծիքով, մեր ասելիքը սա պետք է լինի միջազգային հանրությանը, Թուրքիային և նրա բոլոր դաշնակիցներին....

Նշված վարքագծի դրսևորումը, համոզված եմ, լավագույն հարգանքի տուրքը կլինի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և յուրաքանչյուրիս մոտ կստեղծի վճռականություն՝ պատմական արդարությունը բոլոր առումներով երբևէ վերականգնելու համար»:

Նույն շարքից