Հասարակություն Տեսանյութեր 

Ռուսաստանում բռնկված հրդեհի արդյունքում մահացել է ընտանիքի 6 անդամ, որոնցից 4-ը երեխաներ /Տեսանյութ/

analitik.am

Ալթայի երկրամասում տեղի ունեցած հրդեհի արդյունքում վեց մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Դեկտեմբերի 13-ի վաղ առավոտյան Զավիալովսկի շրջանի Գլուբոկոե գյուղում առանձնատուն է այրվել: Ենթադրվում է, որ տանը եղել է 6 մարդ, որոնցից 4-ը երեխաներ»,-ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայրում աշխատում են քննիչները։ Պարզվում է մահացածների ինքնությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նույն շարքից