Հասարակություն 

Ես ամենևին չեմ կարծում, որ Հովհաննես Ազոյանը միտումնավոր ստում էր կամ ինչ-որ շահ ուներ. Նարեկ Մալյան

analitik.am

«ՎԵՏՕ»  հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակման օրերին պաշտոնական հաղորդագրությամբ հրապարակվեց այս լուսանկարը: Սորոսական ցանցը իսկույն սկսեց տարածել, որ իբր այս լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է:

Այսպիսով նպատակ ունենալով հանրության մոտ կասկածի տակ դնել իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը: Այդ կեղծ վայնասունը տարածելուն միացան շատերը, իսկ ավելի ճիշտ համարյա բոլորը:

Համացանցում արդեն «գիտականորեն» ապացուցում էին, որ լուսանկարը կեղծ է: Ես անիմաստ համարելով այդ կեղծ, բայց ցավոք արդեն դոմինանտ լուրը հատ հատ հերքելու փորձը, հայտարարեցի, որ 200$-ի վրա գրազ եմ գալիս, ցանկացածի հետ որ լուսանկարը ֆոտոշոփ չի: Ավելին` ապացուցման պարտականությունը

վերցնում եմ ինձ վրա:
Բոլորը միանգամից լռեցին: Մարդիկ ովքեր այնքան վստահ էին, որ գրում էին «հորս արև ֆոտոշոփ ա», երբ հասկացան վտանգ կա 200$ կորցնելու գերադասեցին լռել: «հոր արև» սուտ երդումը անվճար էր, իսկ 200$ կորցնելու վտանգը իրական:

Ինչևէ, այսօր մի քանի փակագծեր կբացեմ: Չնայած նրան, որ ես իմ գրազի առաջարկը տեղադրում էի բոլոր կասկածողների պատերին ամբողջ ազգից իմ առաջարկին արձագանքեց 3 մարդ:

1. Դանիել Իոաննիսյանը
2. Ստյոպա Սաֆարյանը
3. Հովաննես Ազոյանը (հայտնի դերասան)

Դանիելին և Ստյոպային հեռախոսով համառետ բացատրեցի թե ինչու ֆոտոշոփ չի: Երկուսն էլ ընդունեցին, բայց գրազ չեկանք:

Հովհաննես Ազոյանը հայտնեց, որ հետաքրքրված է, բայց գրազ չեկավ ասելով, որ սկբունքորեն գրազ չի գալիս:

Անցան տարիներ Հովհաննես Ազոյանը հիմա շատ մտերիմ է իշխանության հետ և լայն հնարավորություն ունի ճշտելու իմ տեսակետը:

Ես ամենևին չեմ կարծում, որ պարոն Ազոյանը միտումնավոր ստում էր կամ ինչ-որ շահ ուներ կեղծ լուրեր տարածելուց: Ոչ, ես կարծում եմ Ազոյանը լինելով արտիստիկ հոգեկերտվածքի մարդ և գերէմոցիոնալ կարծում էր, որ բարի գործ է անում չճշտված տեղեկությունով քլնգելով սեփական երկրի իրավապահներին:

Առակս ինչ կցուցանե, նորմալ պետությունը ըստ իս այն է որտեղ դերասանը զբաղվում է իր գործով (Ազոյանի պահով կարող եմ ասել փայլուն է զբաղվում), իրավապահը զբաղվում է իր կեղտոտ և անշնորհակալ աշխատանքով` ապահովում է բոլորի անվտանգությունը:
#Ոչ_ահաբեկչությանը»:

Նույն շարքից