Հասարակություն 

Ղազախ բոդիբիլդերը պատրաստվում է ամուսնանալ սեքս-տիկնիկի հետ

analitik.am

Ղազախ բոդիբիլդերը սիրահարվել է սեքս-տիկնիկին և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Complex-ին։

Ղազախստանի բնակիչ Յուրի Տոլոչկոն «հանդիպել» է իր սիրելիին բարում: Տղամարդն ասել է, որ նա փրկել է «աղջկան» մի երիտասարդից, ով նրան ոչ պատշաճ վերաբերմունք է ցույց տվել: Տոլոչկոն տիկնիկին տվել է Մարգո անունը:

Տիկնիկին տղամարդը վերաբերվում է այնպես, ինչպես կվերաբերվեր իսկական կնոջը՝ նրա հետ ժամադրության գնալով։ Տոլոչկոն պնդել է, որ տիկնիկը ցանկանում է աշխատել որպես մատուցողուհի՝ շեշտելով, որ Մարգոն չի կարողանում խոսել և եփել:

Չնայած տիկնիկի բոլոր թերություններին, 8 ամիս համատեղ կյանքից հետո Տոլոչկոն որոշել է ամուսնանալ նրա հետ: Տղամարդը դեռ չի ընտրել հարսանիքի օրը:

Նույն շարքից