Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել են առաջին հրեա նախագահ

analitik.am

Ռադիոյի թոք-շոուի հաղորդավար Մարկ Լեվինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է առաջին հրեա նախագահ: Այս մասին հայտնում է The Hill-ը:

«Պատիվ ունեմ այստեղ գտնվել Միացյալ Նահանգների առաջին հրեա նախագահի հետ: Իսկ եթե նա հրեա չէ, ապա պետք է լինի հրեա»,-ասել է նա Սպիտակ տանը Հանուկա հրեական տոնի ժամանակ ունեցած իր ելույթում:

Նշվում է, որ Թրամփը միայն ժպտացել է:

ԱՄՆ նախագահը հրեա չէ, գրում է հրատարակությունը, իսկ նրա դուստրը դիմել է հուդայականությանն այն բանից հետո, երբ ամուսնացել է Ջարեդ Քուշների հետ։

Նույն շարքից