Գլխավոր Քաղաքականություն 

Ինչու ԱՄՆ Սենատը հիմա ընդունեց ցեղասպանության բանաձևը, ինչ է այն ենթադրում ու ինչ պետք է անենք մենք

analitik.am

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր էջում գրում է.

«Սենատի կողմից բանաձևի ճանաչումն ու մեր հետագա քայլերը:

Ինչ տեղի ունեցավ

1.Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:

2. ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:

3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը:

Ինչու հիմա

1.Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:

2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:

3. Վետո կիրառած Սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր քան Սպիտակ Տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:

4. Հաղթանակի լավրերը բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:

5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:

Սենց ասեմ. Սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:

Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ»:

Նույն շարքից