Հասարակություն Տեսանյութեր 

Երևան-Սևան ավտոճանապարհին հայրն ականատես է եղել 22-ամյա դստեր մահացու վրաերթին /տեսանյութ/

analitik.am

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է դեկտեմբերի 10-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Վարդանյանի կողմից վարած Lexus մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է՝ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ռիմա Գրիգորյանն էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իր հոր հետ Հրազդան գնալիս են եղել, երբ հայրն ավտոմեքենան կայանել է, ու աղջիկը ճանապարհն անցնելիս է եղել, որպեսզի հանդիպակաց գոտիով անցնի ու գնումներ կատարի «Անտառային ձայներ» ընկերությունից ու մինչ աղջիկը կանցներ ճանապարհը, Lexus-ը, ըստ նախնական տեղեկությունների, մեծ արագությամբ վրաերթի է նեթարկում նրան։

Այդ ամենին ականատես է լինում մահացածի հայրը։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից