Հասարակություն 

Տղամարդը երեխային ժամեր շարունակ ծնկների վրա կանգնեցրել է հնդկացորենի վրա

analitik.am

Օմսկում 35-ամյա տեղի բնակիչը ժամեր շարունակ խոշտանգել է 8 տարեկան երեխային՝ ծնկների վրա կանգնեցնելով հնդկացորենի վրա, ինչպես նաև ծեծի է ենթարկել: Այս մասին հայտնում է Լենտան։

Հրապարակման համաձայն՝ Սերգեյ Կազակովի կողմից կատարված խոշտանգումները տեսանկարահանվել են։ Այդկերպ, նա պատժել է երեխային «դպրոցից և զբոսանքից ուշ տուն գալու համար»։ Տղայի 27-ամյա մայրը տեղյակ է եղել, թե ինչպես է իր զուգընկերը վարվում երեխայի հետ, սակայն չի միջամտել և նույնիսկ աջակցել է դաստիարակչական մեթոդներին։

Մայիսի 11-ին երեխան հերթական պատժից հետո դիմել է փախուստի: Խոշտանգումների մասին նա պատմել է հարևանին, վերջինս էլ զանգահարել է ոստիկանություն:

Նույն շարքից