Գլխավոր Քաղաքականություն 

Մամեդյարովը պնդում է, որ բանակցություններում հայկական կողմը ներկայացրել է «Լավրովի պլանը»

analitik.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվում են կոնկրետ ու իրական հարցեր՝ նշելով, որ հայկական կողմից տարբեր փաստաթղթեր են ներկայացվում, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է:

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ «Լավրովի պլանը» երկու տարի առաջ Մոսկվայում կատարած աշխատանքի արդյունք է, սակայն այն հիմնված է մադրիդյան սկզբունքների վրա:

Մամեդյարովն ասել է, որ «Լավրովի պլանի» բովանդակությունը շատ պարզ է: Այն փուլային լուծում է ենթադրում. Նախ հայկական զորքերը դուրս են բերվում Արցախից, ադրբեջանական բնակչությունը հաստատվում է Արցախում, ապահովվում է անվտանգություն, հաստատվոմ են կապեր:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, Բաքուն այսպիսով Երևանին առաջարկում է խաղաղություն ու բարգավաճում:

Նույն շարքից