Բարի օր Հասարակություն 

Չի բացառվում, որ Քիմ Քարդաշյանն ազդեցություն է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ սենատորների որոշման վրա

analitik.am

Միացյալ Նահանգների Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիվ 150 բանաձևը:

Չի բացառվում, որ սենատորների որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև Քիմ Քարդաշյանը: Բանն այն է, որ քվեարկությունից առաջ Քիմն Ինսթագրամում իր 153 միլիոն հետևորդներին խնդրել է զանգահարել սենատորներին և կոչ անել կողմ քվեարկել բանաձևին:

Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունվել է Ներկայացուցիչների պալատում:

Նույն շարքից