Հասարակություն 

Առավոտյան մահացել է լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը

analitik.am

Կյանքի 60-րդ տարում այսօր առավոտյան Երևանի բուժկենտրոններից մեկում մահացել է լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը: Այս մասին  Aysor.am-ին տեղեկացրել են նրա հարազատները:

Բենուր Փաշայանը ծնվել է 1959 թ. նոյեմբերի 14-ին Ախալքալաքում:

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է:

ԽՍՀՄ երիտասարդական (1977–1979), համաշխարհային ուսանողական խաղերի (1981) հաղթող, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ (1982–1983), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի (1983), Եվրոպայի (1981–1982), աշխարհի (1982–1983) չեմպիոն, «Բարեկամություն–84» մրցաշարի հաղթող։ 1983-ի աշխարոի առաջնությունում արժանացել է «լավագույն ըմբիշ» հատուկ մրցանակի։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Նույն շարքից