Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիան ԱՄՆ-ին խնդրում է պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի դեմ

analitik.am

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը խնդրել է ԱՄՆ-ին պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ: Այս մասին հայտնում է Handelsblatt-ը:

Գերմանացի պաշտոնյան նշել է, որ արդեն բանակցություններ են տարվում Վաշինգտոնի հետ, որպեսզի ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ չկիրառի Ռուսաստանի նկատմամբ: Բեռլինը մերժում է միջամտությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ամբողջ Եվրոպայի վրա:

Մաասի խոսքերով, միայն Եվրամիությունը կարող է որոշել իր էներգետիկ քաղաքականության հարցերը, իսկ ԱՄՆ-ի պատժամիջոցներն իրական միջամտություն կլինեն Եվրոպայի գործերին:

Նույն շարքից