Հասարակություն 

Փոխնախարարը ծնողներին հորդորում է Ամանորին նվերներ կամ գումար չտալ դասղեկ-ուսուցիչ-տնօրեններին

analitik.am

ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամանորին ընդառաջ, հիշեցում

Հարգելիներս,

Խնդրում եմ բացառել Ամանորյա միջոցառումների համար/պատրվակով դասղեկ-ուսուցիչ-տնօրեններին նվերներ գնելու կամ նվերի փոխարեն գումար հանձնելու նախաձեռնությունները։

Մասնավորապես այն ծնողներին, ովքեր պարզաբանումների ժամանակ պնդում են, որ դա իրենց նախաձեռնությունն է, նորից հիշեցնում եմ. դրամահավաքը խստիվ արգելված է օրենքով սահմանված դպրոցական գործընթացի: Բոլոր մասնակիցների համար. տնօրեն, մանկավարժ, ծնող, եւ պատասխանատվություն կրում են հավասարապես բոլորը»։

Նույն շարքից