Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին ասել է, որ պատրաստ է 100 անգամ սեղմել Պուտինի ձեռքը, բայց՝ պայմանով

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանուն Դոնբասի վերադարձի պատրաստ է ավելի քան մեկ անգամ սեղմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքը, իսկ Ղրիմի համար՝ 100 անգամ:

Նրա խոսքերով, օրերից մի օր Ղրիմն անպայման վերադարձվելու է Ուկրաինային: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Նորմանդյան գագաթնաժողովում սեղմել է Պուտինի ձեռքը՝ Ուկրաինայի նախագահը դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ առանց դրա հնարավոր չէ երկխոսություն սկսել:

Զելենսկին հիշեցրել է, որ ուկրաինացի նավաստիների վերադարձի համար տարվող բանակցությունների ժամանակ ևս հարցրել են՝ արդյո՞ք ինքը կողջունի Պուտինին հեռախոսազրույցի ժամանակ. «Իսկ ինչպե՞ս պետք է լինի: Ես ուղղակի պետք է զանգահարեմ ու ասում՝ էյ, վերադարձրու մեր նավաստիների՞ն: Եթե մենք իրականում ցանկանում ենք վերջ տալ պատերազմին, պետք է խոսենք»:

Նույն շարքից