Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա. Օրակարգում մեկ հարց է

analitik.am

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  դեկտեմբերի 19-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ (երկրորդ ընթերցում):

Նույն շարքից